Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը` «Մտավոր խաղերում»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 20, 2012 20:28

Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը կմասնակցեն դեկտեմբերի 12-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվելիք «Մտավոր խաղերին»: Փառատոնի ծրագրում ընդգրկված են արագ, կայծակնային և «կույր» մրցաշարեր:

Արոնյանի մրցակիցները կլինեն Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզևիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Թոփալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգան, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը:

Դանիելյանը կմրցի Հոու Յիֆանի, Ա. Մուզիչուկի, Կոներուի, Ժաո Քսյուի, Լահնոյի, Չմիլիտեի, Զատոնսկիխի, Ստեֆանովայի, Խոտենաշվիլիի, Դրոնավալիի, Պաետցի, Ժու Չենի, Կրամլինգի, Սոչկոյի, Կոստենյուկի հետ:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply