Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մեկնել է Թբիլիսի

Օրվա լուր | | August 20, 2012 18:41

Այսօր  Հայաստանի մինչև 19 տարեկա ֆուտբոլիստների  հավաքականը մեկնել է Վրաստան, որտեղ անցկացնելու է հերթական ուսումնամարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի Թբիլիսիում և հավաքի շրջանակներում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Թբիլիսիում` օգոստոսի 22-ին և 24-ին:

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը հավաքի է հրավիրել հետևյալ խաղացողներին՝

Դարպասապահներ

Գևորգ Հարությունյան “Փյունիկ”
Արտյոմ Կարապետյան “Ադմիրալտեեց”, Ռուսաստան

Պաշտպաններ
Դավիթ Լևոնյան “Փյունիկ”
Վասպուրակ Մինասյան “Փյունիկ”
Արամ Շահնազարյան “Բանանց”
Արթուր Պետրոսյան “Միկա”
Նորայր Սարգսյան “Միկա”
Սարգիս Շահինյան “Միկա”

Կիսապաշտպաններ

Գոռ Մալաքյան “Փյունիկ”
Դավիթ Զաքարյան “Փյունիկ”
Արարատ Եգանյան “Բանանց”
Անդրանիկ Քոչարյան “Բանանց”
Դավիթ Ասլանյան “Բանանց”
Նաիրի Մինասյան “Բանանց”
Հակոբ Լոռեցյան “Իմպուլս”
Արման Մելքոնյան “Փյունիկ”
Աղվան Պապիկյան ԼԿՍ “Լոձ”, Լեհաստան

Հարձակվողներ
Արսեն Փիլոյան “Փյունիկ”
Ալբերտ Զոհրաբյան “Փյունիկ”
Վիուլեն Այվազյան “Փյունիկ”

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply