2009թ. Հայաստանում զբոսաշարջության ոլորտում գրանցվել է աճ

Օրվա լուր | | February 5, 2010 4:27

2009թ. ներգնա զբոսաշրջությունում գրանցվել է 3 տոկոս աճ. այսօր լրագրողներին հայտարարեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

2009թ. Հայաստան մուտք է գործել 575 281 զբոսաշրջիկ: Այցելուների գերակշռում են հիմնականում ԱՊՀ երկրներից, առավելապես Ռուսաստանից, Վրաստանից, հաջորդում են ԵՄ երկրները, Իրանը, ԱՄՆ-ն: «Սակայն Հայաստան այցելողների աշխարհագրությունը գնալով փոխվում է,- ասաց Ապրեսյանը,- նախորդ տարի այցելուներ ենք ունեցել հեռավոր Սկանդինավյան  և Լատինաամերիկյան երկրներից»:

Ապրեսյանն ասաց, որ համաշխարհային զբոսաշրջության անկման դեպքում սա խոսուն թիվ է:

Ըստ Զբոսաշրջության համաշխարհային վիճակագրական վերջին տվյալների` անկումը կազմել է 4 տոկոս:

Արտագնա զբոսաշրջության ոլորտում ևս գրանցվել է 2 տոկոս աճ. 526  000 այցելու:

Ապրեսյանի խոսքով` կառավարությունը 2010թ. համար կանխատեսել է զբոսաշրջության 5 տոկոս աճ:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply