Հենրիխ Մխիթարյանը 6 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 20, 2012 16:34

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում ֆուտբոլի  Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում 5:1 հաշվով առավելության հասավ Օդեսայի «Չոռնոմորեցի» նկատմամբ, իսկ մեր ֆուտբոլիստը դարձավ հեթտրիկի հեղինակ:

Արդեն 6-րդ րոպեին Մխիթարյանը, միայնակ հայտնվելով մրցակցի դարպասապահի դիմաց, հաշվենկատ հարվածով բացեց  հանդիպման հաշիվը: Նա աչքի ընկավ նաև խաղի 83-րդ և 86-րդ րոպեներին: Այսպիսով,Մխթարյանը փայլուն արդյունքի է հասել` 6 խաղում մրցակիցների դարպասը գրավելով 10 անգամ:

Ահա թե ինչ է ասել Մխիթարյանը խաղից հետո. «Դա ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի հաջողությունն է: Շնորհակալ եմ խաղընկերներիցս, ովքեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ օգնում են գոլեր խփել: Մեր թիմի համար առաջնային են այս հաղթանակները, հետո նոր միայն անհատական արդյունքներն են կարևորվում»:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply