Աջակցություն Էդուարդո Էռնեկյանի հիմնադրած ընկերության գործունեությանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 20, 2012 15:10

Օգոստոսի 18-ին ուժի մեջ են մտել «Հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանելու մասին» կառավարության 2009 թ.-ի ապրիլի 2-ի որոշման մեջ ընթացիկ տարվա հուլիսի 26-ի կատարված լրացումները:

Ըստ այդմ, հիշյալ որոշման հավելվածում բրենդիի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի սահմանված ցանկում ներառվել են նաև Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ խաղողի սորտերը, իսկ խաղողի օղու գինենյութերի արտադրության համար թույլատրված խաղողի սորտերի ցանկում` Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ սորտերը:

Այս լրացումները պայմանավորված են արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանը` մասնավորապես աճեցվող խաղողի բերքի իրացման գործում, աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

«Փաստինֆո»

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply