Սկանդինավցիները Երևան կժամանեն ըմբշամարտի միացյալ հավաքականով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 5, 2010 4:13

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը «Անկախ»-ին տեղեկացրեց, որ Երևանում փետրվարի 13-14-ին կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկության մասնակից ութերորդ թիմը կլինի սկանդինավյան երկրների միացյալ հավաքականը:

Թափուր տեղ էր առաջացել այն բանից հետո, երբ Ադրբեջանի, ապա Ուզբեկստանի ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ չեն մասնակցի ստուգատեսին: «Սկանդինավյան երկրների հավաքականը հիմնականում կազմված կլինի դանիացի և շվեդ մարզիկներից»,-ասաց Ենոքյանը:

Մրցաշարին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Կուբայի, Հունգարիայի, Հայաստանի հավաքականները:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply