Թուրքիա. Մենք այլևս Սիրիայի փախստականների համար տեղ չունենք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2012 14:50

Թուրքիան մոտ  ժամանակներում կդադարեցնի Սիրիայից  փախստականների ընդունումը, այսօր  հայտնել է ԱԳ նախարար Դավութօղլուն:

Նրա խոսքով, Թուրքիան այսօրվա դրությամբ արդեն 70 հազար փախստականի է ընդունել հարևան երկրից: Շուտով  սահմանամերձ հատուկ ճամբարներում պարզապես նրանց համար տեղ չի լինի, նշել է ԱԳ նախարարը ; “Առավելագույնը, մենք կարող ենք 100 հազար մարդ ընդունել”,նշել է նա:

Ի դեպ, Հորդանանն էլ ընդունել է 120-150 հազար սիրիացի:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply