Պարզվել է 79-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2012 14:31
Օգոստոսի 19-ին, ժամը 14.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ   վրաերթը կատարել է 1955 թ. ծնված Լյովա Թ.-ն՝  «ԳԱԶ-26»  մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply