Քաղաքացին ապօրինի 5 ուռենի է հատել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2012 14:27
Օգոստոսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում գրություն է ստացվել, որ «Հայանտառ»-ի Լալվարի անտառահատվածից ապօրինի հատել են  5 ուռենի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Ռուբեն Բ.-ն:
Փայտանյութն առգրավված է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply