Ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին, 2 մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2012 14:24
Օգոստոսի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 85-րդ կմ-ին դուրս  է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Պատահարի հետևանքով ուղևորը՝ 1980 թ. ծնված  Կարեն  Բաբայանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը  08.00-ին,  վարորդը` 1976 թ. ծնված Սլավիկ  Ոսկանյանը,   նույնպես մահացել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply