Դեսպան Առաքելյանի հանդիպումը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | August 20, 2012 14:16

ԻԻՀ-ում ՀՀ Գրիգոր Առաքելյանը Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետին հասցեագրված   Սյունիքի ու Տավուշի մարզպետների  ցավակցական ուղերձները և նշել, որ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու  նպատակով Երևանից 5 բեռնատար ավտոմեքենա է մուտք գործել Իրանի տարածք:

Նահանգապետ Բեյգին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ցուցաբերած օգնության և հղած ջերմ խոսքերի համար, հայտնել է, որ նման իրավիճակներում այլ երկրներից առաքվող օգնություններն անչափ կարևոր և արժեքավոր են:

Նահանգապետը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը չէր զիջում 2003 թվականին իրանական Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժին, ավերվել է Արևելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300.000-ը:

Նահանգապետը նաև հայտնել է, որ ներկայումս 74 հազար հոգի բնակեցվել Է վրանային ճամբարներում և արդեն մեկնարկել  են շուրջ 22 հազար հոգու համար նախատեսված  մշտական բնակարանների շինարարական աշխատանքները:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply