Լոռու մարզում կայացավ բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | August 20, 2012 14:13

Օգոստոսի 18-ին Վանաձորում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի  նախագահությամբ, կայացավ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին շահառու բոլոր գյուղական համայնքների ղեկավարները:

Նախարար Ս. Թադևոսյանը տեղեկացրեց, որ նշյալ ծրագրի մեկնարկից սկսած (2009թ.) Լոռու մարզի 24 գյուղական համայնքների հերթացուցակներում հաշվառված  մոտ 1720 ընտանիքից,  մոտ 1400-ը շինարարական ծրագրի շրջանակներում տուն ստանալու հավակնող են: “Այսօրվա դրությամբ 980 ընտանիք ճանաչվել է այս ծրագրի շահառու, որոնցից 552 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում են շուրջ 380 տուն, որոնցից  մոտ 170-ը նախատեսվում է  շահագործման հանձնել արդեն սեպտեմբերին: Վանաձոր և Սպիտակ քաղաքներում նախատեսված է լրացուցիչ կառուցել  մոտ 100 բնակարան: Ներկայում ընթանում է  այդ բնակարանները ստանալու հավակնող ընտանիքների փաթեթներն անհրաժշետ փաստաթղթերով համալրելու  գործընթացը”,- ավելացրեց պարոն Թադևոսյանը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին Լոռու մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված  մոտ  70 ընտանիքների փաստաթղթային փաթեթները, որի արդյունքով էլ կպայմանավորվի առաջիկայում լրացուցիչ տների կառուցման քանակը: Հաշվի առնելով գյուղական բնակավայրերում  շինարարական ընթացքի հետ կապված համայնքի ղեկավարների կողմից բարձրացրած խնդիրները` նախարար Ս. Թադևոսյանը հանձնարարեց առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպում համայնքի ղեկավարների և կառուցապատող ընկերության ղեկավարության հետ:

 

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply