Ջրափրկարարները 3 մարդու են փրկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2012 14:08

Օգոստոսի 19-ին, ժամը 14.35-ի սահմաններում` Սևանա լճում հերթապահություն իրականաց­նելիս, ջրափրկարարները «Ոսկե ափ» և «Ֆլամինգո» լողափների մոտակայքում հանգստացողների օգնությամբ լճից դուրս են բերել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ` 1992 թ. ծնված Ռազմիկ Պետրոսյանին:

Նախնական տվյալներով տուժածը ջուրը ցատկելիս վնասել  է ողնաշարը և տեղափոխվել է Սևանի, այնուհետև` Երևանի «սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Օգոստոսի 19-ին, ժամը 15.34-ին ահազանգ է  ստացվել, որ Սևան լճի «Վիկտորիա» լողափի մո­տա­կայքում (Սևան-Շորժա ավտոճանապարհի 15-րդ կմ) մոտորանավակ է շրջվել, լճի մեջ են հայտնվել 2 քաղաքացի. անհրաժեշտ է փրկա­րար­ների օգ­նությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ ջրափրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել Երևանի Խ.Խաչատրյան փողոցի թիվ 1 տան բնակիչներ` 1981 թ. ծնված Մարտին Հայրապետյանին և 1983 թ. ծնված Ագնեսա Զադոյանին:

Տուժածներին «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն, տեղափոխման կարիք չի առաջացել:

Օգոստոսի 19-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 6-7 կմ-ի մոտ` Սևանա լճում, ափից մոտ 40 մ հեռավո­րու­թյան վրա, մարդ է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները և Գավառ քաղաքի ոստիկանության աշխատակիցները մինչ ժամը 20.25-ը համատեղ ուժերով հե­տա­խու­զելով տարածքը` խեղդվող քաղաքացուն չեն հայտնաբերել:

Ժամը 20.28-ին ոստիկանությունից հաղորդեցին, որ հաջողվել է կապ հաստատել ահազանգողի հետ և վերջինս տեղեկացրել է, որ քաղաքացին ականատեսների օգ­նու­թյամբ դուրս է եկել ափ:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply