Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը մրցանակակիր չդարձավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 5, 2010 3:59

Ջիբրալթարում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը բաժանեց 1-9-րդ տեղերը:

Վերջին` 10-րդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց գերմանացի Յան Գուստաֆսոնի հետ: Մովսիսյանը մրցաշարում տարավ 5 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի և վաստակեց 7,5 միավոր: Նույնպիսի ցուցանիշով մրցաշարն ավարտեցին ևս 8 շախմատիստներ:

Ըստ գործակիցների մրցաշարային աղյուսակում նրանք տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Յան Գուստաֆսոն, 2. Մայքլ Ադամս (Մեծ Բրիտանիա), 3. Ֆրանսիսկո Վալեխո (Իսպանիա), 4. Շանդո Սանդիպան (Հնդկաստան), 5. Գատա Կամսկի (ԱՄՆ), 6. Էթյեն Բաքրո (Ֆրանսիա), 7. Սերգեյ Մովսիսյան, 8. Գոպալ Նարայանա (Հնդկաստան), 9. Ալեքս Լենդերման (ԱՄՆ):

Ըստ մրցակարգի հաղթողին որոշելու համար կարճացված ժամանակով պարտիաներ անցկացրին միայն 1-4-րդ տեղերը զբաղեցնողները: Հաջողությունն ուղեկից էր Ադամսին: Իսկ Մովսիսյանն այդպես էլ մրցանակակիր չդարձավ:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply