Մեր պատանի շախմատիստներն առաջատարների խմբում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 20, 2012 13:29

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 8-18-տարեկան շախմատիստների Եվրոպայի առաջնության մրցաշարերում Հայաստանի մի քանի խաղացողներ տեղ են զբաղեցնում  առաջատարների խմբում:

Մմինչեւ 10-ը տարեկանների խմբում երեք հնարավորից երեք միավոր Է վաստակել Շանթ Սարգսյանը, մինչև 12-ի տարեկանների խմբում՝ Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը, իսկ մինչև 16 տարեկան շախմատիստների խմբում` Տիգրան Հարությունյանը:

Առաջնությունում Հայաստանից խաղում է 24 շախմատիստ:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply