Չինացի լրագրողը թայֆունի կենտրոնից ռեպորտաժ է վարել(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2012 13:29

Չինացի լրագրողը դուրս է եկել նավահանգստային Նինբո քաղաքի փողոց այն ժամանակ, երբ հայտարարվել էր տագնապ: Կինը ռեպորտաժ է արել հենց թայֆունի կենտրոնից ու  դրա համար իրեն  պարաններով կապկպել է  սյուներից:

Անցած շաբաթ օդերևութաբանները հայտարարել են, որ մոտենում է “Հայկուի” թայֆունը, որն ավելի վաղ արևելյան ափերի մոտ ավերածությունների պատճառ էր դարձել ու խլել ավելի քան 130 մարդու կյանք:

Փոթորկից մեկուկես ժամ առաջ տեղի հեռուստաընկերություններից մեկի աշխատակցուհին ստացավ թայֆունի կենտրոնից ռեպորտաժ վարելու  առաջադրանք: Արևմուտքի լրագրողները կատակում են, ասելով, որ իրենց ասիացի գործընկերները  աշխատակիցների նկատմամբ ավելի դաժան են, քան “կապիտալիստական  դաժան երկրները”:

Փողոց դուրս գալով, աղջկան հաստ ճոպաններով կապկպել են սյուներից ու միացրել տեսախցիկը: Լրագրողը գոռալով սկսել է հեռուստադիտողին պատմել եղանակի տեսության մասին, մի պահ նույնիսկ ստիպված  կքանստել է`  հավասարակշռությունը պահելու համար: Բարեբախտաբար, լրագրողի տանջանքները մեկ րոպեից պակաս են տևել, որից հետո “թայֆունի գերուհուն” սյուներից ազատել են:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply