Սոմալիի խորհրդարանը նախագահ է ընտրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 20, 2012 12:41
Սոմալիում ավարտվում է ՄԱԿ-ի ձևավորած անցումային կառավարության մանդատը: Պետության նոր ղեկավար են ընտրելու տեղական խորհրդարանի պատգամավորները:
Հանրապետության մայրաքաղաք Մոհադիշոյում դրա առնչությամբ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել. քաղաքի փողոցներում հսկում են ոստիկանական զինված ջոկատներն ու զինվորական ստորաբաժանումները:
Սոմալիի խորհրդարանը մինչ օրս վերջնական չի ձևավորվել, չնայած կառավարություն ստեղծելու վերաբերյալ և մյուս իշխանական ինստիտուտների միջև համաձայնություն կա դեռևս փետրվար ամսից:
Սոմալիի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում 20 թեկնածուի անուն է, սակայն, քաղաքական դիտորդները համամիտ են այն հարցում, որ գլխավոր պաշտոնի համար ռեալ թեկանածուներ են գործող ղեկավար Շեյխ Շարիֆ Ահմեդը, վարչապետ Աբդիվելի Մոհամեդ Ալին և խորհրդարանի խոսնակ Շարիֆ Հասան Շեյխ Ադենը:
Հանրապետությունում 20 տարի է , ինչ քաղաքացիական կռիվ է, այդ ընթացքում երկիրը բաժանվեց մի քանի փաստացի տարածքների:
”Սոմալիի ժողովուրդը բավականաչափ տանջվել է, ու մենք պետք է , վերջապես, ապահովենք նրանց անվտանգությունն ու զարգացումը”, այն ժամանակ հայտնել էր Շեյխ Շարիֆ Ահմեդը :






Facebook
Tweet This
Email This Post
