Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2012 11:29

Օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով 03.08-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.69օ և արևելյան երկայնության 43.66օ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply