42-ամյա հոլանդացին 8 տարում 82 անգամ հայրացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2012 10:13

Էդ Գուբենը ամսական 15 կին է ընդունում, որոնք ցանկանում են հղիանալ: Իր կենսաբանական բարձր ցուցանիշների համար Էդը ստացել է “երեխա արտադրող” մականունը:

Նիդեռլանդների հարավ-արևելքում գտնվող Մաստրիխտ քաղաքի 42-ամյա բնակիչ Էդ Գուբենը արդեն 82 երեխա ունի, և արժանացել է ամենաարհեստավարժ ու բեղուն “երեխա արտադրողի” տիտղոսի:

Նա ամսական ողջ աշխարհից 15 կին է հյուրընկալում իր տանը. Կանայք, որոնք վաղուց են երազում երեխայի մասին: Գուբենն իր ծառայությունների համար գումար չի վերցնում, սակայն, բացառության կարգով, թույլ է տալիս, որ կանայք իր  երթևեկության ու անհրաժեշտության դեպքում նաև բնակության ծախսերը հոգան, եթե նա ստիպված լինի ասենք` արտասահման մեկնել:

Կանայք Էդին ընտրում են նրա կենսաբանական բարձր ցուցանիշների համար. կանանց 80%, ում հետ անշահախնդիր դոնորը կապ է ունեցել` արդյունքում առողջ բալիկներ են լույս աշխարհ բերել:

Գուբենն իր “կարիերան” սկսել է 34 տարեկանից: հետաքրքրական է, որ մինչ այդ նա երբևիցե սեռական հարաբերություն կանանց հետ չէր ունեցել, բնակվում էր մոր հետ` ծնողական տանը:

Իր կյանքը արմատապես փոխելու մտադրությամբ, Էդը որոշեց իր կենսաբանական նյութը հանձնել տեղի սերմնահեղուկի բանկերին, սակայն հետո բնական ճանապարհող երեխածնության մի ամբողջ շուկա բացեց`  վեբ կայքերի օգնությամբ:

Բոլորի հետ նա պայմանագիր է ստորագրում, որով կանայք հրաժարվում են Էդից նյութական աջակցություն պահանջել:

Հիմա արդեն հոլանդացին 45 դստեր ու 35 որդու հայր է, 2 փոքրիկների մայրիկներն էլ ցանկացել են երեխաների սեռը գաղտնի պահել ու 10 կին էլ պատրաստվում են մայրանալ:

“Սերմնահեղուկի բանկերը  սովորաբար մեկ պրոցեդուրայի համար 8000 դոլար գումար են վերցնում, իսկ ես դա լրիվ անվճար եմ անում: Ես պարզապես ցանկանում եմ բարի գործ անել ու երջանկացնել կանանց, որոնք ցանկանում են երեխա ունենալ, սակայն այս կամ այն պատճառով չեն կարողանում հասնել դրան: Ես ինքս ընկերուհի ունեմ. Նա , ի դեպ, դեմ չէ իմ զբաղմունքին, հակառակը, գտնում է, որ դա ինձ ավելի հետաքրքիր է դարձնում”, անկեղծացել է բազմազավակ հայրիկը:

Գուբենը խոստովանել է, որ երբեմն այցելում է իր զավակներից մի քանիսին, իսկ մինչև կանանց մայր դարձնելը` ծանոթանում է նրանց հետ` հասկանալու, թե կարող է տվյալ կինը լավ մայր լինել:

 

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply