Պակիստանում Դաունի համախտանիշով 11-ամյա մի աղջիկ այրել է Ղուրանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2012 9:47

Պակիստանում ոստիկանությունը ձերբակալել է  քրիստոնեություն դավանող 11-ամյա մի աղջկա, որը մեղադրվում է Ղուրանը այրելու մեջ:

Քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները աղջկա վարքագիծը բացատրում են նրա հիվանդությամբ(երեխան Դաունի համախտանիշ ունի):

Սակայն, ոստիկանությունը ստիպված էր ձերբակալել երեխային` կատաղած ամբոխին հանդարտեցնելու համար, քանի որ զայրացած ու բորբոքված մարդիկ որոշել էին հրդեհել Իսլամաբադի ծայրամասում բնակվող  քրիստոնյաների տները: Անվտանգության նկատառումներով, աղջկա ընտանիքն ու մերձավոր բարեկամները հեռացել են իրենց տներից:

Պակիստանի օրենքում նշված մի կետի համաձայն, այն մարդը, որը կանխամտածված կպղծի Ղուրանը, պետք է  ցմահ բանտարկության դատապարտվի: Սակայն, հաճախ նման դեպքերում բանը դատարան ու բանտ չի հասնում, քանի որ ամբոխն ինքն է հաշվեհարդար տեսնում մեղավորի հետ:

 

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply