Աֆղանստանում հաճախացել են ՆԱՏՕ-ի զինվորների վրա կատարվող հարձակումները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 20, 2012 9:35
Երկրի հարավում աֆղանական ոստիկանության համազգեստով անծանոթները սպանել են դաշինքի զինվորին, հայտնել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Իսկ մի քանի օր առաջ, ուրբաթ օրը նույն կերպ սպանվել են ԱՄՆ-ի 2 զինվորներ:
Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային ԱՄՆ պաշտպանության նախարար Պանետայից դիմում է ստացել,որով վերջինս տեղեկացրել է, որ անհրաժեշտ է ստուգել նորակոչիկներին ու երկրի ոստիկանությանը` կանխելու միջազգային ներկայացուցչության վրա կատարվող հարձակումները:






Facebook
Tweet This
Email This Post
