Թուրքիան պատրաստ է Իրանի հետ նավահանգստային կապ հաստատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2010 13:53

Այսօր Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` քննարկելու երկկողմ առևտրային ու էներգետիկ համագործակցության հարցեր:

Արևմուտքի տնտեսական սանկցիաների առկայության պայմաններում Իրանը շահագրգռված է` մեծացնելու սեփական էներգիայի իրացման դաշտը: Միևնույն ժամանակ, Թուրքիան, ունենալով նավթի ու գազի խողովակաշարեր, համարվում է գլխավոր տարանցիկ երկիր:

Էրդողանն ասել է, որ Թուրքիան «պատրաստ է գործադրել էներգետիկ համագործակցության և Տրապիզոնի նավահանգիստը Բանդար Աբբասին կապելու պայմանագրերը», – հաղորդում է իրանական Fars գործակալությունը:

Նա նշել է, որ Թուրքիայի և Իրանի միջև 2009 թվականի առևտրաշրջանառությունը անցել է 10 միլիարդ դոլլարից:

«Երկու կողմերի մոտ էլ ուժեղ կամք կա` առևտրաշրջանառության չափը հասցնելու մինչև 30 միլիարդ դոլլարի»,-ասել է Էրդողանը:

Չորեքշաբթի օրը Թեհրանը հայտարարել էր, որ մեծաքանակ ներդրումներ է ծրագրել` վերակառուցելու և թարմացնելու իր նավթային ու գազային ինֆրաստրուկտուրաները. այն կկազմի Իրանի պետական հնգամյա ծրագրի մի մասը:

UPI

Դիտվել է 1900 անգամ:
Print Friendly

Leave a Reply