Ռեստորանային համալիրի գողությունը բացահայտվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 19, 2012 10:05

Օգոստոսի 14-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել 1955 թ. ծնված Արկադի Ա.-ն և հայտնել, որ 2011 թ. նոյեմբերից ի վեր Գետահովիտ գյուղի վերջնամասում գտնվող իր չգործող ռեստորանային համալիրից ապամոնտաժել և գողացել են 17 դուռ, մետաղապլաստե 8 պատուհան, պատուհանի 5 փեղկ, 150 քմ կղմինդր և 500 մ հոսանքալար` պատճառելով 2.950.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 17-ին, ժամը 21.30-ին, Գետահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1943 թ. ծնված Ֆրոնտիկ Ա.-ն, որը խոստովանել է, որ համագյուղացի Համլետ Ու.-ի (մահացել է 2011 թ.) հետ ապամոնտաժել և իր «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով գողոնը տեղափոխել են մյուս համագյուղացի, 1930 թ. ծնված Վազգեն Ա.-ի տան բակ:

Վազգեն Ա.-ի բակում հայտնաբերվել է գողոնի մի մասը:

Ձեռնարկվում են միջոցոռումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply