Շախմատային ուշագրավ մրցամարտ Թեհրանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 19, 2012 8:56

Օգոստոսի 27-ին Թուրքիայի  Ստամբուլ քաղաքում կմեկնարկի  Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին, ինչպես հայտնել ենք, մեր երկրի կանանց և տղամարդկանց հավաքականնեը նածպատրաստվում են Ծաղկաձորում:

Իսկ ահա,  Հայաստանի առաջատար գրոմայստերներից Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Ավետիք Գրիգորյանը, մարզիչ Վարդան Մելքոնյանի գլխավորությամբ օգոստոսի 7-17-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընկերական մրցամարտ են անցկացրել օլիմպիադային նախապատրաստվող Իրանի տղամարդկանց թիմի հետ:

Կայացել է 10 տուր: Ի վերջո, մերոնք հաղթել են ընդհանուր 34,5:15,5 հաշվով:

Անդրիասյանը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր,  Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննիսյանը` 7-ական միավոր, Գրիգորյանը` 6 միավոր:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply