Ութնամյա Ռոբին Հուդը Չեռնոգորիայում կողոպտել է հարուստներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2012 21:33

Չեռնոգորիայի ծովափնյա առողջարանային Սուտոմորե քաղաքում ոստիկանները ձերբակալել են ութնամյա տղայի, որը կողոպտել է հարուստներին  եւ ավարը բաժանել աղքատներին:

Մեկ շաբաթվա ընթացքում երեխան մի քանի գողություն է կատարել քաղաքի մասնավոր տներից` ընդհանուր առմամբ գողանալով 2 հազ. եվրո:

Փոքրիկ ավազակն այդ գումարները հիմնականում բաժանել է աղքատներին: Ոստիկանական բաժանմունքում երեխան ընդունել է չորս գողության մեղքը եւ պատմել, թե ինչպես է «օգնել» իր հայրենակիցներին:

Քանի որ երեխան ընդամենը ութ տարեկան է, նրան քրեական պատասխանատվության չեն ենթարկի: Սակայն դատախազը սոցիալական ծառայություններին հանձնարարել է զբաղվել  այդ դեպքով եւ  պարզել, թե ինչու  է երեխան որոշել ժամանակակից Ռոբին Հուդը դառնալ:

NEWS.am

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply