Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուի որդուն կալանավորեցին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2012 21:20

NEWS.am-ի տեղեկություններով` Մասիս քաղաքի 4-րդ փողոցում օգոստոսի 13-ի գիշերը ժամը 23-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության փաստով բերման ենթարկված, 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը եւ 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը  կալանավորվել են: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում օգոստոսի 13-ի գիշերը ժամը 23-ի սահմաններում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը եւ 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը կրակահերթ են արձակել:

Համբարձում Հովհաննիսյանը միտումնավոր իր մոտ եղած դանակով ծակել էր Վոլոդյա Դալլաքյանի տան դիմաց կայանված մեքենան, որից հետո Վոլոդյա Դալլաքյանը իր մոտ եղած երկփողանի որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել Համբարձում Հովհաննիսյանի ուղղությամբ: Վերջինս, բարեբախտաբար փախել էր, սակայն ավելի ուշ վերադարձել դեպքի վայր եւ Մակարով տեսակի ատրճանակից կրակոցներ էր արձակել տան դիմաց կայանված մեքենայի ուղղությամբ: Վոլոդյա Դալլաքյանը  ԲՀԿ-ական քաղաքապետի թեկնածու` Ավետիք Դալլաքյանի որդին է:

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply