Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ռումինացի Ադրիան Կրիոտուրուն օլիմպիական խաղերից հետո Հայաստան վերադառնալու մտադրություն չունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 18, 2012 17:56

Հայաստանից երկու ձյուդոյիստ կարողացավ մասնակցել «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերին, այն էլ նրանք մնացին ձեռնունայն: Հովհաննես Դավթյանը գրավել էր 7-րդ տեղը, իսկ Արմեն Նազարյանը պարտվել էր 1/8 եզրափակիչում։ Թե ով պետք է պատասխան տա կատարվածի համար, դժվար է ասել: Բանն այն է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ռումինացի Ադրիան Կրիոտուրուն օլիմպիական խաղերից հետո Հայաստան  վերադառնալու մտադրություն չունի: Սպառվել է նրա և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարոթևյան միջր կնած աշխատանքային պայմանագրի ժամկետը:

Հիշեցնենք, որ ռումինացի մասնագետը հրավիրվել էր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի  իշխանափոխությունից հետո, երբ զբաղեցրած պաշտոնն ազատել էր Ալեքսան Ավետիսյանը:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply