Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը մոտ է հաջողությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 4, 2010 1:54

Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Սերգեր Մովսիսյանը շարունակում է հաջող մրցելույթները Ջիբրալթարում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում: Նա 9-րդ տուրում  առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչ Ստելիոս Հալիկիասի նկատմամբ:

Մովսիսյանը վաստակել է 7 միավոր և նույնպիսի ցուցանիշ ունեցող Մայքլ Ադամսի (Անգլիա), Ֆրանսիսկո Վալեխոյի (Իսպանիա), Յան Գուստաֆսոնի (Գերմանիա) հետ միաին բաժանում է 1-4-րդ տեղերը: Վերջին` 10-րդ տուրում Մովսիսյանը  կխաղա Գուստաֆսոնի հետ:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply