Ահաբեկչություն է նախապատրաստվում առաջիկա ֆուտբոլային խաղի ժամանակ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 18, 2012 16:00Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ օգոստոսի 19-ին Մախաչկալայում կայանալիք ֆուտբոլի Ռուսաստանի առաջնոևթյան «Անջի»-«Զենիթ» հանդիպման ժամանակ ահաբեկչություն է կատարվելու:
Այդ մասին հեռախոսով հայտնել է Ֆիլանդիայում մշտական բնակվող 43-ամյա մի տղամարդ: Նա նշել է, որ ինքը գտնվում է Վիբորգում և ինտերնետով ոմն Ռոդիոն իրեն հայտնել է, որ մտադիր է ահաբեկչություն կատարել: Նա Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու է:
«Զենիթը» 4 տուրից հետո վաստակել է 12 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ընդ որում, այն օգոստոսի 11-ին սեփական հարկի տակ ջախջախել էր Մոսկվայի «Սպարտակին» 5:0 հաշով:
Այժմ քայլեր են ձեռնարկվել Մախաչկալայում անվտանգությունն ապահովելու համար: Բոլոր հանդիսականները անցնելու են մետաղորսիչ վանդակի միջով, ծառակողական շներն ուսումնասիրելու են մարզադաշտը և այլն:






Facebook
Tweet This
Email This Post
