Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 102-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 4, 2010 1:46

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հարապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ընտրանին նահանջել է երկու աստիճանով և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Իսպանիայի հավաքականն է: Ապա հաջորդում են Բրազիլիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Անգլիայի, Եգիպտոսի հավաքականները: Նախկին խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչներն այսպիսի տեղերում են հանգրվանել` 13.Ռուսաստան, 24. ՈՒկրաինա, 49. Լատվիա, 62. Լիտվա, 75. ՈՒզբեկստան, 80. Բելառուս, 96. Մոլդովա, 104. Էստոնիա, 114. Ադրբեջան, 122. Վրաստան, 123. Ղազախստան, 134. Թուրքմենստան, 148. Տաջիկստան, 158. Ղրղզստան:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply