Ինչն է խանգարել Արսեն Ջուլֆալակյանին դառնալ օլիմպիական խաղերի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 18, 2012 14:39

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողներին հանդիպեցին «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում փոխչեմպիոն դարձած 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը և նրա մարզիչ Սավել Գևորգյանը, որը  նաև գերծանրքածային Յուրի Պատրիկեևի մարզիչն է:

Ջուլֆալակյանը հայտնեց, որ օլիմպիական խաղերին ներկայացել է գերազանց մարզավիճակում և, անթերի գոտեմարտելով, հասել է մինչև եզրափակիչ ու, վրիպում թույլ տալով, զիջել է ռուսաստանցի Ռոման Վլսովին:

Արսենը մինչև  օլիմպիական խաղերը հանդիպել էր Վլասուվին Եվրոպայի առաջնությունում, և վերջինս դարձել էր չեմպիոն, իսկ մեր մարզիկը` բրոնզե մեդալակիր: Իսկ լոնդոնյան վճռորոշ գոտեմարտի ժամանակ Արսենը չի լսել մրցավարի սուլիչի ձայնը, դանդաղել է, վրիպել և պարտվել:

Նա հայտնեց տխուր է, բայց միաժամանակ ուրախ, քանի որ երկար ժամանակ` 16 տարի Հայաստանի ներկայացուցիչներին չէր հաջողվում օլիմպիական խաղերւմ  արծաթե մեդալ նվաճել:

Սամվել Գևորգյանը պարզաբանեց, որ Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Ասիայի, Եվրոպայի չեմպիոնների և  մասնագետների մեծ մասն այն տեսակետին է եղել, որ նա արժանի է օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալու:

Գևորգյանի կարծիքով 94 կդ քաշային Արթուր Ալեքսանյանը և Պատրիկեևը նույնպես ոսկե մեդալ կարող էին նվաճել, բայց չի ստացվել: Արթուրը բավարարվել է բրոնզե պարգևով, իսկ Յուրին մնացել է ձեռնունայն: Մարզիչը Պատրիկեևին բարձրակարգ ըմբիշ է համարում և գտնում է, որ նա պետք է մի փոքր դադար առնի, իսկ մեր մյուս բոլոր մարզիկները պետք է նախապատարստվեն և մասնակցեն  Հայաստանի առաջնությանը,  Եվրոպայի թիմային գավաթի խաղարկությանը, հետո էլ` աշխարհի առաջնությանը:

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply