«Ինքնասպան» եղած Միշա Հայրապետյանն ու Միշա Քալանթարյանը նույն մարդն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2012 14:35

Երեկ երեկոյան Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների հրազենով ինքնասպան եղած հայտնի գործարար Միշա Հայրապետյաննը նույն Միշա Քալանթարյանն է, պարզապես ազգանունը անձնագրով Քալանթարյան է, տեղեկացրել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը և հավելել, որ գործի առիթով հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Թերթ.am

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply