Ոտք ու ձեռք չունեցող լողորդն անցել է հինգ մայրցամաքները կապող ջրերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2012 14:22

Գերմանիայի Բարձրագույն վարչական դատարանը  թույլ է տվել «pro Deutschland» («Հանուն Գերմանիայի ») ծայրահեղ աջյան կազմակերպությանը օգոստոսի 18-ի համար ծրագրավորած` գերմանական մայրաքաղքում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դատավորների կարծիքով, ծաղրանկարների ցուցադրումը կրոնական զգացմունքները վիրավորող ոչ մի գործողություն չի պարունակում:

Ծայրահեղ աջերը նպատակ ունեն Նոյքելն եւ Վեդդինգ բեռլինյան շրջանների մզկիթների առջեւ ցույց իրականացնել`  ի պատասխան սալաֆիտների (պահպանողական իսլամի ծայրահեղ ներկայացուցիչներ) կողմից գերմաներեն լեզվով անվճար Ղուրանի բաժանմանը:

Մինչդեռ «Հակաիսլամական ծաղրանկարների» ցուցադրությունը, որը տեղի է ունեցել այս տարվա  մայիսին նեոնացիստների կողմից, ավարտվել էր  նրանց եւ մուսուլման-սալաֆիտների միջեւ տեղի ունեցած բախումներով: Անկարգությունների ընթացքում այդ ժամանակ տուժել է 30 ոստիկան, ովքեր փորձում էին բացառել երկկողմանի բռնությունները: Կալանավորվել է մոտ 100 մարդ, հայտնում է NEWSru.com-ը:

NEWS.am

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply