Գերմանիայում թույլ են տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2012 14:19Գերմանիայի Բարձրագույն վարչական դատարանը թույլ է տվել «pro Deutschland» («Հանուն Գերմանիայի ») ծայրահեղ աջյան կազմակերպությանը օգոստոսի 18-ի համար ծրագրավորած` գերմանական մայրաքաղքում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դատավորների կարծիքով, ծաղրանկարների ցուցադրումը կրոնական զգացմունքները վիրավորող ոչ մի գործողություն չի պարունակում:
Ծայրահեղ աջերը նպատակ ունեն Նոյքելն եւ Վեդդինգ բեռլինյան շրջանների մզկիթների առջեւ ցույց իրականացնել` ի պատասխան սալաֆիտների (պահպանողական իսլամի ծայրահեղ ներկայացուցիչներ) կողմից գերմաներեն լեզվով անվճար Ղուրանի բաժանմանը:
Մինչդեռ «Հակաիսլամական ծաղրանկարների» ցուցադրությունը, որը տեղի է ունեցել այս տարվա մայիսին նեոնացիստների կողմից, ավարտվել էր նրանց եւ մուսուլման-սալաֆիտների միջեւ տեղի ունեցած բախումներով: Անկարգությունների ընթացքում այդ ժամանակ տուժել է 30 ոստիկան, ովքեր փորձում էին բացառել երկկողմանի բռնությունները: Կալանավորվել է մոտ 100 մարդ, հայտնում է NEWSru.com-ը:
NEWS.am