Պարզվել է, որ լայն կիրառություն ունեցող նյութը ծայրահեղ թունավոր է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2012 14:15

Այդ նյութը, որը ծայրահեղ վտանգավոր է մարդու համար ու կարող է արյունատար անոթների կտրուկ սեղմման հանգեցնել, դառնալ հանկարծակի  մահվան պատճառ, արևապաշտպան ակնոցների, պահածոյատուփերի և նույնիսկ խանութում տրվող կտրոնների բաղադրության մեջ է  օգտագործվում:

Խոսքը  “բիսֆենոլ Ա” անվանումով քիմիական նյութի մասին է, որի հետ շփումը հանգեցնում է զարկերակներում թրոմբառաջացման ու, բնականաբար, խոչընդոտում սրտի թթվածնամատակարարմանը: Իսկ որոշ դեպքերում էլ պոկված թրոմբը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան:

Գիտությանը վաղուց է հայտնի այս նյութի վնասի մասին.Եվրոպայում արդեն վաղուց  արգելվել է երեխաների համար նախատեսված ապրանքներում օգտագործել այդ նյութը, սակայն այն դեռևս կիրառվում է գրեթե բոլոր տեսակի պլաստիկե իրերի ստեղծման ժամանակ:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply