Գարրի Կասպարովին 5 տարվա ազատազրկում է սպառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2012 14:02

Շախմատիստին  մեղադրում են այն բանի համար, որ ձերբակալության ժամանակ նա կծել է պրապորշչիկին:

Մոսկվայում  Pussy Riot-ի մասնակիցների նկատմամբ  դատավճռի հնչեցման ժամանակ շենքի մոտ հայտնվել են ցուցարարներ, որոնցից մեկն էլ համաշխարհային ճանաչում ունեցող շախմատիստն էր:

Ոստիկաններն այդ օրը 100-ից ավելի ձերբակալություններ են իրականացրել, նրանց թվում էր  նաև Կսասպարովը: Ոստիկանները վերջինիս մեղադրում են ձերբակալության պահին ագրեսիվություն դրսևորելու ու ոստիկանին կծելու  համար: Ինքը` Կասպարովն իրեն ներկայացված մեղադրանքը հերքում է:

Եթե այն հաստատվի, ապա Կասպարովին 5 տարվա ազատազրկում է սպառնում` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply