Մեր դժբախտությունների պատճառը ոչ թե աշխարհագրական դիրքն է, այլ գոյատևման բնազդը. Հրանտ Բագրատյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2012 2:03

Հայ ազգը բարդ ազգ է. նա կարող է երեկոյան «Ազատության» հրապարակում ոգևորված խոսել արդարությունից, առավոտյան գնալ և ընտրակաշառք վերցնել: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում՝ «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով օգտատերից մեկի հարցին, թե Սերժ Սարգսյանի վարչակարգից ազատվելու ի՞նչ ճանապարհներ է տեսնում:
«Մենք բարդ ազգ են, մենք ունենք փրկվելու բնազդ, դա և՛ լավ է, և՛ շատ վատ բան է»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ փրկվելու բնազդի մեջ վատը գոյատևելու բնազդն է: Մինչդեռ, պետք է ոչ թե գոյատևել, այլ ապրել:

Իսկ գոյատևել, ըստ Հրանտ Բագրատյանի, կնշանակի արտագաղթել Եվրոպա ու Ռուսաստան ու չբռնել ընտրակեղծարարի ձեռքը, ոչ թե «ապտակել ընտրակաշառք տվողներին», այլ այն վերցնել ու հետագայում արդարանալ, թե «հարևանի տղեն եկավ՝ չէինք կարող մերժել»:
Եվ վերջապես, այդ գոյատևման բնազդն է, որ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ մեզ 14 –րդ դարում ստիպել է հայոց վերջին թագավոր Լևոն Զ-ին ասել այն, ինչ կասեր միայն խելագարը, թե՝ «Մեզ թագավոր պետք չէ, կա եկեղեցի, բավական է»:

Հայի մոտ այդ գոյատևելը, Հրանտ Բագրատյանի խոսքով՝ դառնում է տրամաբանություն. «Բոլորս կենտրոնացած ենք մեր ընտանիքի վրա: Բոլորս ուզում ենք մեր ընտանիքը տեսնել ոչ թե շրջապատի մեջ, այլ շրջապատը մեր ընտանիքի մեջ»:Այսպիսով, ամփոփելով մեր բոլոր դժբախտությունների պատճառը, Հրանտ Բագրատյանը այն համարում է ոչ թե մեր աշխարհագրական դիրքը, այլ այն, որ ունենալով հզոր գոյատևման բնազդ` չենք ուզում տեսնել զարգացման գործիքը. «Իսկ աշխարահագրական դիրքը համարելը հիմարություն է: Աշխարհագրական դիրքը վիճարկման ենթակա չէ, այն ի վերուստ է դրված»,- նկատեց Հրանտ Բագրատյանը:Պատասխանելով ֆեյսբուքցիներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ է առաջ քաշում եկեղեցու բարեփոխման թեզը, ՀՀ նախկին վարչապետն ինքը հարց ուղղեց. «Դուք եկեղեցու բալանսը տեսե՞լ եք», ապա ավելացրեց, եթե մեկը արտասահմանից 1000 եվրո է ուղարկում, անմիջապես մեզ մոտ սկսում են ուսումնասիրել՝ ի՞նչ կառույց է ու սկսում են խոսել փողերի լվացումից:Եկեղեցում մոմ վաճառելն էլ, ըստ Հրանտ Բագրատյանի, միայն հետամնաց եկեղեցիների սովորությունն է:

Հրանտ Բագրատյանը հավելեց, թե Հայաստանի յոթ պատմական դժբախտություններից մեկը հենց տասանորդն է, ինչի պատճառով անգամ հարյուր հազարավոր մարդիկ մահմեդականացել են:

Ասուլիսի վերջում ՀՀ նախկին վարչապետը հավելեց, որ ամաչում է այն փաստից, որ մենք, ահավոր չափերով հետ մնալով Վրաստանից ու Ադրբեջանից, հիմա նրանցից պետք է սովորենք:

Թերթ.am

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply