ԱՄՆ արեւմտյան ափի հայկական կազմակերպությունները կոչ են արել աջակցել Սիրիայի հայ համայնքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2012 1:57

ԱՄՆ արեւմտյան ափի բոլոր հայկական կրոնական, քաղաքական եւ մարդասիրական կազմակերպությունները հավաքվել են` Սիրիայի հայ համայնքին օգնություն ցուցաբերելու միավորված կոմիտե ստեղծելու համար, տեղեկացնում է «Asbarez»-ը:

Խմբի հայտարարության մեջ, որում ընդգրկված են Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, գերապատիվ Ջո Մաթոսյանը, ՍԴՀԿ, ՀՅԴ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի տարածքային կազմակերպությունները, ասվում է.

«Մենք ԱՄՆ արեւմտյան ափի հայերին կոչ ենք անում  թեթեւացնել սիրիահայերի բեռը եւ ներդրում ունենալ հայ համայնքի պահպանության հարցում: Սիրիահայ համայնքն իր բազմադարյա առաքելությունը հպարտությամբ է կատարել եւ այսօր, երբ  պահպանում է իր տունը, համայնքը գիտակացում է իր բացառաիկ դերը, որը խաղացել է սփյուռքում եւ որը միանշանակ պետք է պահպանվի»:

NEWS.am

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply