Միշա Հայրապետյանը ինքնասպան է եղել իր տանը. Ներսիկ Նազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2012 1:54

«Այո, Միշա Հայրապետյանը ինքնասպան է եղել տանը», հայտնել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը:

Թե որն է եղել ինքնասպանության  պատճառը, Նազարյանը ոչինչ չի հայտնել. «Դեպքը նոր է եղել, մի ժամ առաջ, աշխատում են դատաբժիշկները, քննիչները»,-ասաց Երեւանի ոստիկանապետը:

Ըստ ոստիկանության, Միշա Հայրապետյանը  ինքնասպան է եղել իր առանձնատանը, որտեղ  եղել են նաեւ  ընտանիքի անդամները: Նա առանձնացել է իր սենյակում ու կրակել: Կրակոցի ձայներից ահաբեկված` ընտանիքի անդամները վազել են ննջասենյակ եւ ականատես եղել դաժան տեսարանին: Նրանց համար  անակնկալ է եղել տեղի ունեցածը: Նշենք, որ Միշա Հայրապետյանը 76  տարեկան էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:

Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը:

Այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ` Երեւանի Ոստիկանության պետ Ներսես Նազարյանը, Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Աշոտ Կարապետյանը եւ այլոք:

NEWS.am

Դիտվել է 2048 անգամ:
Print Friendly

Leave a Reply