ՀՀ մարդասիրական օգնությունն ուղևորվում է Իրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 19:24

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել մարդասիրական օգնություն ցուցաբերել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով հատկացվել է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։

Այսօր, ժամը 19.00-ին ՀՀ մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաները Երևանի Շիրակի 2-րդ նրբանցք 6 (Չարբախ) հասցեում գտնվող ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի մոտից կուղևորվեն Իրան։

***

2011 թ. ՀՀ կառավարության կողմից, որպես մարդասիրական օգնություն, Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին է ուղարկվել 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ)

2011 թ. ապրիլին ՀՀ կառավարությունը 500 հազար դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից տուժած Ճապոնիային

2010 թ. 28 հայ հրշեջ-փրկարար և 4 միավոր տեխնիկա 15 օր շարունակ մասնակցել են ՌԴ տարածքում բռնկված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին

2005 թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 200 հազար ամերիկյան դոլարի օգնություն է տրամադրել ԱՄՆ-ում Կատրինա փոթորկից տուժած մարդկանց

2004 թ. ՀՀ կառավարությունը 25 մլն դրամի մարդասիրական օգնություն է տրամադրել (բուժամիջոցներ, տաք ծածկոցներ, շարժական գեներատորներ) դեկտեմբերին Շրի Լանկայում տեղի ունեցած տարերային աղետից տուժած բնակչությանը

2003 թ. Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների 37-հոգանոց խումբ, 1 տոննա դեղորայք և խմելու ջուր է ուղարկել Իրան

2001 թ. հայ փրկարարները մասնակցել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին

1999 թ. օգոստոսին Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply