Վարչապետն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 17, 2012 19:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ): ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին: ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցել գործադիրի հետ սիրիահայ համայնքի խնդիրների լուծման հարցում:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընգծել են նաև Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը:

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply