Չորս ավտոպատահար.հինգ վիրավոր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 17, 2012 19:04

Օգոստոսի 16-ին, ժամը 15.05-ին, «ԵրԱԶ-762» մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի գերեզմանատան ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 16-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 16-ին, ժամը 15.30-ին, Թևոսյան փողոցի թիվ 15/12 շենքի մոտ իրար են բախվել «ԲԻԴ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ին, Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ, ապա երկու ավտոմեքենաները բախվել են «Շկոդա» ավտոմեքենայի:
«Շևրոլե»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply