Վրաերթեր Երևանում և Արտաշատում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 17, 2012 19:05

Օգոստոսի 16-ին, ժամը 09.00-ին, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գրիբոյեդով փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 16-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 21.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply