Երկու կողոպուտների հեղինակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 17, 2012 18:53


Օգոստոսի 16-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1960 թ. ծնված Կարուշ Ս.-ն և հայտնել, որ ս/թ օգոստոսի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Հաղթանակի պողոտայի զբոսայգում անհայտ անձը, զանգահարելու պատրվակով, խնդրել է իր «Սամսունգ-C-3010» տեսակի բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակելով ` դիմել փախուստի:
Նույն օրը ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1979 թ. ծնված, նախկինում դատված Արա Ս.-ն:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արա Ս.-ն խոստովանել է, որ ս/թ օգոստոսի սկզբներին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայի զբոսայգում, 1977 թ. ծնված Աստվածատուր Ու.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս:
Հափշտակվածն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply