Ադրբեջանի և Ուզբեկստանի ըմբշամարտի հավաքականները Հայաստան չեն գա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 3, 2010 3:13

Փետրվարի 13-14-ին 8 երկրների հավաքանների մասնակցությամբ Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը մասնակցելուց Ադրբեջանի հավաքականը հրաժարվել էր միայն:  Նրանց ըմբշամարտի միջազգային ֆեդրացիայի որոշմամբ պետք է փոխարիներ ՈՒզբեկստանի ընտրանին:

Պարզվում է, որ ՈԻզբեկստանի հավաքականը նույնպես չի մասնակցելու այս ստուգատեսին, քանի որ նախապես ծրագրվել է, որ այն հանդես է գալու միջազգային մեկ այլ մրցաշարում և հնարավորություն չունի նշված ժամկետում ժամանել Հայաստան: Այժմ քննարկվում է Դանիայի կամ Շվեդիայի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը: Թե այդ երկրների հավաքականներից  որը կժամանի Երևան` հայտնի չէ:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply