Մահվան ելքով պատահար Երևան-Իջևան ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 18:42


Օգոստոսի 17-ին, ժամը 06.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մհեր և Արծրուն Բաղդասարյանները ու 1961 թ. ծնված Սևակ Բաղդասարյանի և 1983 թ. ծնված Մարինե Բադալյանի դիակները:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին, Իջևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Սևակ Բաղդասարյանի վարած «Օպել Կադետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Պատահարի հետևանքով Սևակ Բաղդասարյանը և ուղևորուհի Մարինե Բադալյանը տեղում մահացել են, իսկ 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply