Մի ազնիվ մարդ չկա՞, որ անունը տաք. Տիգրան Կարապետյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 18:31

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը ո՛չ ծանոթ է, ո՛չ էլ ուզում է ծանոթ լինել Վանո Սիրադեղյանի նամակին:

«Մի ազնիվ մարզ չկա՞, որ անունը տաք», -ասաց Տիգրան Կարապետյանը ի պատասխան հարցի,թե կո՞ղմ է, որ Ներքին գործերի նախկին նախարարն ու Երևանի նախկին քաղաքապետը վերադառնա:

Մյուս հարցը վերաբերում էր ՀՖՖ նախագահի մանդատը վայր դնելուն, ապա Տիգրան Կարապետյանը զարմանում է, թե նա ոնց է մանդատ ստացել: Առավել գլոբալ Տիգրան Կարապետյանը Հայաստանի ներքաղաքական դաշտը տեսնում է որպես թիմերի պայքար, որոնք ներկայացնում են երեք նախագահներին:

« Թիմ-թիմ պայքարում են, հեսա 3-րդ թիմն էլ կավելանա, մենք 3 նախագահ ունենք, մեր մոտ նախագահական կռիվներ են»,- ասաց Տ.Կարապետյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում չկա ընդդիմություն և ընդդիմության պիկետներն ու «Սերժիկ հեռացիր»-ներն արվում են պրոֆիլակտիկայի համար, որ իրենց չմոռանան:  Ւ դեպ, Տիգրան Կարապետյանի վերոհիշյալ «ախտորոշումը» հաջորդեց հարցին, թե ինչու ընդդիմությունը ակտիվ չէ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Միակ բանը, որ այս առումով ուրախացնում է ԺԿ նախագահին, դա այն է, որ վերջինիս գնահատմամբ՝ Գյումրիում վերջապես փոփոխություն կլինի: Եվ այս իմաստով Տիգրան Կարապետյանը հատուկ իշխանավորների համար բանաձևում է. «իշխանավորը հեռանում է, իսկ չուզողները՝ մնում են»:

Սա նաև Տ. Կարապետյանի հիշեցումն է Սերժ Սարգսյանին. «Չուզողները, ում վատություն են արել, մնալու են:Եվ մնալու է ծանրացած խիղճը, եթե ունեն»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Թերթ.am

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply