Կուբացի բռնցքամարտիկին որակազրկել են 10 տարի` մրցակցին կծելու համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 17, 2012 16:09

Կուբացի բռնցքամարտիկ Գիորբիս Բարտելեմին որակազրկվել է 10 տարի` մրցկակցի` ամերիկացի Գրեյդի Բրյուերի վիզը կծելու համար: Հանդիպումն անցկացվել էր օգոստոսի 4-ին, իսկ այդ վճիռը կայացրել է Ջորջիա Նահանգի հատուկ հանձնաժողովը:

Բացի որակազրկումը, կուբացին որպես տուգանք պետք է վճարի 9 հազար դոլար: Այդքան է մրցամարտի նրա հոնորարը:

Բարտելեմին  Բրյուերի հետ պայքարել է IBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար: 69 կգ քաշային այս բռնցքամարտիկների մրցավեճի երկրորդ ռաունդում կուբացին մրցակցին նոկդաունի էր ենթարկել, իսկ  երրորդ ռաունդում մրցավարը նրանից մեկ միավոր էր հանել` պարբերաբար կանոնները խախտելու համար: Հինգերորդ ռաունդում Բարտելեմին, մրցակցին սեղմելով ճոպաններին, կծել էր նրան, որից հետո հանդիպումը դադրեցվել էր: Հաղթանակը շնորհվել էր ամերիկացի բռնցքամարտիկին:

39-ամյա Բարտելեմին 37 հանդիպում էր անցկացրել, 25 հաղթանակ տարել` 10-ը նոկաուտով, կրել 10 պարտություն և 2 մրցամարտ ավարտել ոչ-ոքի: Իսկ 41-ամյա Բրյուերը 44 հանդիպումներից 30-ում հաղթել էր` 16 նոկաուտով և 14 անգամ զիջել մրցակիցներին:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply