Չիկագոյում Բարաք եւ Միշել Օբամաների առաջին համբույրին նվիրված հուշարձան է կանգնեցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2012 15:36

Չիկագոյում` այն վայրում, որտեղ 1989 թ-ին տեղի է ունեցել Բարաք եւ Միշել Օբամաների առաջին համբույրը, հուշագրով գրանիտե քար է կանգնեցվել:

Բարաք Օբաման Միշելի հետ ծանոթացել է 1988 թ-ին, երբ նրանք երկուսը աշխատել են Չիկագոյի «Սիդլի Օստին» խոշոր իրավանաբական ընկերությունում: Ինչպես պատմել է ինքը` նախագահը, Միշելը համաձայնել է իր հետ հանդիպել միայն մի քանի անգամ այդ մասին խնդրելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել «Բասկին-Ռոբինս» սրճարանում: Այժմ նույն վայրում է գտնվում «Սաբուեյ» նշանավոր  խորտկարանը:

ԻՏԱՐ-ՏԱՍԻ տեղեկացմամբ ծաղկե թմբի վրա տեղադրված հուշարձանը իրենից ներկայացնում է գրեթե կես տոննա կշռով գրանիտե քար, որին ամրացված  ոսկեգույն-սեւ ցուցանակի վրա տեղադրված է գրկախառնված Միշելի եւ Բարաքի  լուսանկարը:

Ներքեւում հաջորդում է ամերիկյան ամսագրերից մեկին տված հարցազրույցներից մեկում նախագահի հնչեցրած հետեւյալ  նախադասությունը «Մեր առաջին հանդիպման ժամանակ ես նրան հյուրասիրել եմ «Բասկին-Ռոբինսում» եղած ամենահամեղ պաղպաղակով: Ես համբուրել եմ նրան եւ զգացել շոկոլադի համը»:

Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի առաջի զույգը կտոնի ամուսնության 20-րդ տարին:

NEWS.am

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply