«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում կատարվածի և առաջիկա անելիքների մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 17, 2012 15:35

Այսօր Երևանի «Հայելի» ակումբում լրագրողներին հանդիպեցին  ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի արժանացած  +75 կգ քաշային ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ներսիսյանը հայտնեց, որ ավելի լավ արդյունքի են սպասել, սակայն դարձյալ  հաջող է ստացվել:

Ինչ վերաբերում է 69 կգ քաշային Մելինե Դալուզյանին, ապա մարզչի կարծիքով նա ավելի լավ մարզավիճակում է գտնվել, բայց մրցման ժամանակ հոգեբանական խնդիրներ է ունեցել: Դալուզյանը մարզչին հայտնել է, որ իրեն այնպես է թվում, թե ծանրաձողը մեկ տոննա է կշռւմ: Եվ քանի որ պոկում վարժությորնում մարզուհին զիջել  է մրցակցուհիներին, հրում վարժության ժամանակ համարձակ քայլի են դիմել, որպեսզի մեդալի տիրանան, սակայն չի ստացվել: Ներսիսյանը վստահեցրեց, որ Մելինեն այժմ էլ կարող է բարձրացնել այն ծանրությունը, որը նրան չի հաջողվել հաղթահարել Լոնդոնում: Մասնագետը գտնում է, որ Դալուզյանն առաջիկայում պետք է ավելի շատ մեկնարկների մասնակցի, որպեսզի վերագտնի հոգեբանական իր հավասարակշռությունը, այլևս խանգարիչ հանգամանքներ չլինեն:

Նա նաև նշեց, որ աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը նույնպես մեծ ցանկություն ունի վերադառնալու մեծ սպորտ, սակայն նա դա եթե որոշի, պետք է ևս մեկ վիրահություն տանի:

Մարզիչը չթաքցրեց, որ թեև հուսալի հերթփոխ է աճում, առայժմ չկան  այնպիսի ծանրորդուհիներ, ովքեր կարող են փոխարինել մեր առաջատարներին, և հույսը կրկին մեր փորձառուների վրա պետք է դնեն:

Հերոսացած Խուրշուդյանը հայտնեց, որ նախապես գիտեր, որ Լոնդոնում թեժ պայքար է ծավալվելու,և անչափ ուրախ է, որ մեդալակիր է դարձել: Իսկ Հայաստանում իրեն երջանիկ օրերն են ուղեկից: Օդանավակայանում դիմավորել է փեսացուն` Տարոն Թովմասյանը, ջերմորեն են ընդունել նաև հարազատ Քասախում: Ասվեց, որ այս տարի պատրաստվում է ամուսնանալ, թեև հարսանիքի օրը դեռ որոշված չէ: Հռիփսիմեն մտադիր է մի փոքր հանգստանալ, իսկ մարզումները վերսկսելու է 2014-ի  գարնանից:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply